ԲՀԿ-ն կփրկի աշխարհը


13:49 , 19 դեկտեմբեր, 2014

Դոլարի արժևորման հետևանքով արտարժութային շուկայում առաջացած տատանումները բերել էին արհեստական գնաճի: Երեկ որոշակի քայլերի արդյունքում դրամը սկսեց արժևորվել:

Ինչպես այսօր պարզվեց, այս կարգավորման համար մենք պետք է շնորհակալ լինենք ԲՀԿ-ին: Արտահերթերի բոյկոտման մասնագետ կուսակցությունը համարում է, որ հենց արտահերթ նիստն ազդեց գնանկման վրա: Ինչ խոսք, ես ցնցված եմ:

Մի խնդրանք ունեմ ԲՀԿ-ին, եթե հնարավոր է, ևս մեկ արտահերթի մասնակցեք, քանի որ վերևի հարկի հարևանը երկրորդ օրն է՝ ջուր է լցնում պատալոկիս: Կասկած չունեմ, որ ձեր մասնակցությունը կզսպի այդ չարաբաստիկ հարևանիս: