Ծառը տապալվել է Աբովյան փողոցում


12:10 , 19 դեկտեմբեր, 2014

Աբովյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է` փողոցի երթևեկելի մասը դարձնելով միակողմանիYerevannews.am-ը գրում է․

Դեկտեմբերի 19-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 66 շենքի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: