Մեր ժողովրդի որոշ իմաստնություններ հնացել են ու իրենց իմաստը կորցրել


11:31 , 19 դեկտեմբեր, 2014

Շատ եմ սիրում մեր ժողովուրդին ու նամանավանդ իրա իմաստունությունն ու դարավոր փորձը, որը կերտվել է պատմությունով, ցավով, դավով ու երբեմն արյունով։

Սակայն շատ կուզենայի որոշ «խելամիտ» արտահայտությունների հետ չհամաձայնվել։ Համ հնացել են, համ իրանց իմաստը կորցրել են, համ էլ հակասում են նորանոր ժամանակահատվածի մարդկային արժեքներին ու ազատություններին։

Օրինակ՝ «ոտքերը քո յորղանով մեկնի»...

Միանգամից մի քանի հարց ա առաջանում.

1. Ո՞վ ա որոշում յորղանի երկարությունը։
2. Ո՞վ ա որոշում ոտքերի դիրքն ու յորղանաբաշխումի մակերեսը։
3. Ո՞վ ասաց, որ էտ որոշողը պիտի որոշի։
4. Որո՞նք են չափանիշները յորղանա/ոտքերաչափութեան։
5. Ո՞րն է պատիժը սխալ չափելու համար։

Հա, գիտեմ, շատ հարց եմ տալիս առավոտվանից, բայց որ հարց չտամ, ո՞նց կսովորեմ ու իմանամ էն ամենակարևորն ու գլխավորը։