Թե ինչու բոլոր կուսակցությունների ծրագրային հիմնադրույթները ջրի երկու կաթիլի պես նման են իրար


00:04 , 19 դեկտեմբեր, 2014

Քիչ առաջ իմ ֆեյսբուքյան ընկեր Լիլիթ Ավագյանն իր ստատուսում մի դիտարկում է արել, որ բոլոր կուսակցությունների ծրագրային հիմնադրույթները ջրի երկու կաթիլի պես նման են իրար։ Ուրեմն հիշեցնեմ, որ այդ կանոնադրություններն Արդարադատության նախարարությունն է ընդունում։ 
Սրա հետ կապված մի դեպք հիշեցի։ Մի 15 տարի առաջ, որպեսզի թերթ հրատարակեիր, պետք է ունենայիր ՍՊԸ և թերթի կանոնադրություն։ Դե քանի որ հրատարակիչները հեռու էին նման բաներից, արդարադատության նախարարության աշխատակիցն ասում էր՝ դուք ինձ վճարեք, ես ձեր փոխարեն կգրեմ կանոնադրությունը։ Հետո եղավ այնպես, որ գնված կանոնադրությունը մուտքագրողն այն նվիրում է իր ընկերոջը, ով նույնպես կանոնադրություն էր փնտրում։ Ահավասիկ, վերջինս ստացված նվերը տանում է արդարադատության նախարարություն՝ հանձնելու։ Սրանք, բնական է, պոզ ու պոչ կպցնել չեն կարողանում, բայց կանչում են էն առաջինին և հանդիմանում. մենք քեզ կանոնադրություն ենք տալիս, որ տանես սրան-նրան բաժանե՞ս։
Հիմա կուսակցություններինն է, զարմանալու ոչինչ չկա։