Դոլարի առեղծվածը դեղատանը


22:33 , 18 դեկտեմբեր, 2014

Էսօր մտա դեղատնից երեխուս համար կաշա առնեմ, սովորականի նման տուփի վրա գինը նայեցի, գումարը տվեցի, մեկ էլ ասում ա. 
-Սխալ եք տվել։
-Ո՞նց, էսա վրեն գրած ա։
-Չէ, հիմա թանկացել ա։
Մտքումս ասում եմ՝ լավ, դե հերն էլ անիծած։
-Ինչքա՞ն պիտի տամ։
-Սպասեք էսա հաշվեմ ասեմ։
Ու եսիմ ինչ բարդ թվաբանական հաշվարկներ ա անում, վերջը գինը ասեց, ես էլ տվեցի, բայց դե ասեցի.
-Որ սենց ա, ինչի՞ չեք վրայի գինը փոխում, որ հաճախորդին շփոթմուքի մեջ չգցեք։
-Դոլարի կուրսից ա կախված՝ երեկ ավելի թանկ էինք վաճառում։
-Էտ ո՞նց, հիմա էս կաշան պատալոկ մի շաբաթ առաջ ստացած լինեք, դրամով եք չէ՞ վճարել։
-Հա։
-Բա ի՞նչ կապ ունի դոլարի կուրսը։
-Չգիտեմ, մեզ սենց են ասել։
Դե արի, Վարդապետ, ու մի խենթացի, ուրեմն էս կազյոլները ֆուռով բերում են ու ոնց ուզում են՝ ծախում են, անունն էլ դնում, թե բա դոլարի կուրսից ա կախված, այ սենց էլ գերշահույթներ են ստանում: