Այն, ինչ կատարվել է, քրեորեն պատժելի արարք է


19:35 , 18 դեկտեմբեր, 2014

Ազգային արժույթի գլխին խաղացված խաղերի, սպեկուլյացիաների, ապրանքների գների արհեստական աճի, ժողովրդին թալանելու համար դատվողներ պետք է լինեն՝ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հասարակությանը պետք է ներկայացվի ցուցակ, թե ովքեր են սպեկուլյացիա արել, ովքեր են ստեղծել այս վիճակը, ովքեր որպես պաշտոնյա չեն կատարել իրենց պարտականությունները: 
Այն, ինչ կատարվել է, քրեորեն պատժելի արարք է: