19:11 , 18 դեկտեմբեր, 2014
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն: Ծրագրի բովանդակությունը կողմերը լրացուցիչ համաձայնեցնելու են: