Երբ բացում, մերկացնում ես մարմինդ, պետք է պատրաստ լինես նաև նրան, որ հնարավոր է բռնաբարեն, կոպիտ վարվեն, բայց հնարավոր է նաև մեղմ սիրեն, ուղղակի հիանան կամ էլ զզված թողնեն հեռանան...
Նույն ձևով էլ հոգու հետ է, երբ բացում ես, մերկացնում ես հոգիդ, պետք է պատրաստ լինես նաև նրան, որ հնարավոր է չարաշահեն, օգտագործեն, խաբեն և այլն, բայց հնարավոր է նաև սիրեն, գնահատեն, հիանան կամ էլ զզվեն:
Դրա համար կամ պետք է ճկուն լինես ու հասկանաս՝ ում մոտ ինչքան բացվես ու մերկանաս, կամ էլ ուղղակի պատրաստ լինես ամեն ելքի, որ հետո ուրիշներին չմեղադրես:
Բայց մի բան էլ կա, մարդիկ ավելի հաճախ գիտեն, թե ոնց կարելի է վարվել մարմնի հետ, քան հոգու... Ու պետք չէ մեղադրել մարդկանց դրա համար: