17:06 , 18 դեկտեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Այսօր երեկոյան 17.00-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները և երթուղային գծերը սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները քննարկում կանցկացնեն: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, հիմնական հարցը ֆինանսական շուկայում առկա վիճակն է, թանկացումները: «Երթուղիները սպասարկող ընկերությունների շրջանում մեծ դժգոհություն է բարձրանում, համատարած գնաճ է: Այս պայմաններում նույն սակագնով աշխատելը միայն վնասով է ստացվում: Մարդիկ պահանջում են, որ գինը վերանայվի»,-ասաց Հրանտ Եղիազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ