Եթե ուզում եք գնալ Ամերիկա փող աշխատելու կամ Շվեդիա գոմիկություն անելու, Հայաստանին մի մեղադրեք դրա մեջ


14:48 , 27 սեպտեմբեր, 2012

Ասել թե Հայաստանը ամեն ինչ շատ հստակ արեց Սիրահայոց հարցում սխալ է, բայց ասել թե ոչինչ էլ չարեց սուտ է:Հարցը բարդ էր այնքանով, որ Սիրահայերն էլ իրենք էլ չգիտեին ինչ անեն :Ու մի բան գիտեմ եթե մարդու մտքին կա մնալ ինքը մնում է ամեն դեպքում:Եթե չկա մնալ հազար պատճառ կբերի ի օգուտ չմնալու:Մարդը բողոքում է, որ մատուցող է աշխատել ունենալով բարձրագույն կրթություն: Հիմա Հայաստանում ցածրագույն կրթությամբ մատուցող, տաքսու վարորդ գտնելը շատ բարդ գործ է:Մարդկությանը հայտնի են բազմաթիվ հանճարեղ մարդիկ, որոնք եթե պետք է եղել մատուցող էլ են աշխատել:Օրինակ Բերդաև: Ես բազմաթիվ Սիրահայեր գիտեմ որոնք շատ սահուն ինտեգրվել են մեր կյանքում և մասնակցում են Հայաստանակերտման գործընթացին անկախ այն բանից, որ օրինակ իրենցից մեկին մի տկարամիտ մարզպետ կարող է ասել «Գնա քո երկիրը» ի նկատի ունենալով Սիրիան:Ասածս էն է հայեր, որ ուր ուզում եք գնացեք օրինակ Ամերիկա փող աշխատելու, Շվեդիա գոմիկություն անելու, Եվրոպա ճամբարներում լռվելու, բայց առանց Հայաստանին մեղադրելու որովհետև որոշումը ձերն է:Հայաստանը այստեղ կապ չունի:Ու վերջում մի իրական պատմություն:Ծանոթներիցս մեկը հաստատվել է Բելգիայում կամ ավելի ճիշտ դեռ չի հաստատվել ճամբարներում դեգերում է:Իրեն մի հայտարարություն, որ Հայաստանում հալածվել է կրոնական համոզմունքների պատճառով նմանավանդ, որ ինքը իրոք քրիստոնեկան կրոնական մի կազմակերպության անդամ է շատ օգնած կլիներ:Սակայն մարդը չի ուզում նման հայտարարություն տա :