Շուտով բանկերը ստիպված կլինեն ձեզ հետ բանակցելու


10:01 , 18 դեկտեմբեր, 2014

Այս ամենը, անկախ ինչ աստիճանի կցնցվի, մի քանի ամսից կհանդարտվի: Դիմանալ է պետք: Ամենամեծ վնասը կհասնի անշարժ գույքի արժեքներին: ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԽՈՒՃԱՊԻ ՄԱՏՆՎԵԼ և ՎԱՃԱՌԵԼ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ: Դրանք վերականգնելը հետո շատ դժվար կլինի: Սա վերաբերում է նույնիսկ նրանց, ում բնակարանները դոլարային վարկի տակ են: Մի վախեցեք. շուտով բանկերը ստիպված կլինեն ձեզ հետ բանակցելու: Ուրիշ ճար չեն ունենա: Սիրելիներ, բնակարանների գնային անկումը շատ մեծ կլինի, բայց նաև շատ կարճաժամկետ: Համբերություն !