Կամ կլուծվի խնդիրը, կամ պատրաստվեք աննախադեպ հանցավորության աճի և անվերահսկելի օպերատիվ իրավիճակի


00:44 , 18 դեկտեմբեր, 2014

Պետությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի, որ կանգնեցնի այս քաոսային իրավիճակը` գնաճ, տարադրամի փոխարժեքի կտրուկ տատանում, դրամի արժեզրկում, բանկային համակարգի անհասկանալի վիճակ և այլն: Հայերը ճոխ նոր տարի նշելու սովորույթ ունեն, սակայն դա էլ թողնենք մի կողմ. շատերի հանապազօրյա հաց գնելն արդեն իսկ խնդիր է: Մի խոսքով, կամ կլուծվի խնդիրը, կամ պատրաստվեք աննախադեպ բարձր մակարդակի հանցավորության աճի և անվերահսկելի օպերատիվ իրավիճակի: