Որքան հասկանում եմ, ժողովրդի համար կուսակցությունները նույնն են, ինչ մարդու համար բժիշկը. կուսակցությունները զննում են ժողովրդին, նկատում առողջ աճին խանգարող հանգամանքները, լուծում առաջարկում և կիրառում այն:
Եթե իշխանական կուսակցություն է, ապա օգտագործում է պետական լծակները:
Եթե ընդդիմադիր է, ապա պիտի իմանա իշխանություններին դարձի բերելով կամ հեռացնելով խնդիրը լուծելու հնարը:
Այնպես որ, բնավ տագնապելու կարիք չկա. մի քանի տասնյակ կուսակցություն ունենք, հերթով գնանք, հարցնենք Ելքի մասին:
Ինչպե՞ս կարող է չիմանան Ելքը. բա էլ ինչու՞ են կուսակցություն: