21:00 , 17 դեկտեմբեր, 2014
Երևի ոչինչ էլ չգրեի այս թեմայով, եթե կոլեգաներիցս մեկն ինձ տեսնելով չասեր՝ երկրի տխուր վիճակն ու քո պայծառ դեմքը:
Ի դեպ, այդ պահին նոր էի եկել աշխատանքի ու դեռ չէի էլ հասցրել ծանոթանալ հերթական օրվա հերթական տխուր լրահոսին՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում, ճգնաժամ, ճգնաժամ ու էլի ճգնաժամ:
Հասկանում եմ, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, մեղմ ասած, լավ չէ, առջևում Ամանոր է, մարդիկ մտածում են՝ ոնց անեն, ամեն ինչ հասցնեն, էլ չեմ ասում՝ վարկ ունեցողների մասին, բայց այսքան խնդիրներին գումարվում է նաև մեր ազգին բնորոշ հոռետեսությունը, թե ամեն ինչ էլ ավելի է վատանալու՝ թողենք, գնանք ու պրծնենք էս երկրից:
Եթե ամեն ինչին այդքան վատ տրամադրվեք, տխուր դեմքով քայլեք, դրանից երկրի վիճակը չի լավանալու, ձեր տոնական սեղանին խոզի բդի կամ մեկ այլ սննդամթերքի բացակայությունից դժվար թե էական փոփոխություն լինի: Մեկ-մեկ էլ եկեք ուրախանանք ու Աստծուն շնորհակալ լինենք մեր ունեցածով՝ թեկուզ նրանով, որ ապրում ենք, առողջ ենք ու կյանքում ունենալու ենք թե ուրախ և թե տխուր պահեր: