Օռլանդո Բլումը ակնարկել է «Կարիբյան կղզու ծովահենները» ֆիլմի վերագործարկման մասին


15:56 , 17 դեկտեմբեր, 2014

pic_2244a77590bbc118237ce0387a3cb5f11in.am-ը գրում է․

Դերասան Օռլանդո Բլումը, որը «Կարիբյան կղզու ծովահենները» ֆիլմի մի սերիայում մարմնավորել է գլխավոր դերակատարներից մեկին, պատմել է ապագա ֆրանշիզի մասին:

IGN պարբերականին տված հարցազրույցում նա բացատրել է, որ «Կարիբյան կղզու ծովահենները» ֆիլմի հինգերորդ մասը կդառնա իր տեսակի մեջ փուլի վերագործարկում: Նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017թ. հունիսին:

«Ես այնքան էլ վստահ չեմ, որ կվերադառնամ, սակայն այս մասին լուրերը շրջանառվում են: կարծում եմ՝ ստեղծողները ցանկանում են վերաբեռնավորել ամբողջ ֆրանշիզը, որպեսզի պատմեն իմ հերոսի ու նրա որդու հարաբերությունների մասին»,- մեկնաբանել է Բլումը:

«Կարիբյան կղզու ծովահենները» ֆիլմի 5-րդ սերիայի մասին հայտնի է միայն, որ կոչվում է «Մեռյալները հեքիաթ չեն պատմում»: Ֆիլմի բեմադրմամբ զբաղվելու են ռեժիսորներ Յոակիմ Ռոննինգն ու Էսպեն Սանդբերգը: