Հայաստանում սկսվեց մեծ դեպրեսիան


13:28 , 17 դեկտեմբեր, 2014

Արդեն երկրում ոչ թե օրերի ընթացքում է փոխվում իրավիճակը, այլ ժամերի: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը տարիներ շարունակ զգուշացնում էր իշխանություններին, որ այսպես շարունակելու դեպքում մեր երկիրը կանգնելու է անդառնալի կորուստների առաջ, և մեկ միլիոն աղքատների փոխարեն երկուսուկես միլիոն աղքատ է լինելու Հայստանում: Երևի այս պահին նոր միայն մեր հայրենակիցները կհասկանան այն, ինչը տարիներ շարունակ թվում էր, թե իրենց չի վերաբերվում: Ընտրակաշառք վերցնելով, իրենց եսը վաճառելով՝ մեր շատ քաղաքացիներ նպաստեցին մեր այս վիճակին: Ցավոք, մեր փոքր երկիրը, որն ունի լիարժեքորեն լավ ապրելու իրական հնարավորություններ, որոշ մարդկանց շնորհիվ հայտնվեց անդնդում:
Հ.Գ. Կարելի է արձանագրել, որ Հայաստանում սկսվեց Մեծ Դեպրեսիան: