Ջորջ Քլունին ապրիլին կայցելի Հայաստան. Սերժ Թանգյան


12:29 , 17 դեկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Երաժիշտ Սերժ Թանգյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է, որ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ապրիլին կայցելի Հայաստան:

Ըստ System of a Down խմբի մենակատարի գրառման. «Խոսակցություններ են պտտվում, որ Ջորջ Քլունին հաջորդ տարվա ապրիլին մեզ հետ Հայաստան կգա: Դա անհերքելի ճշմարտություն է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին, լեգնենդար System of a Down խումբը համերգ կտա Երևանում: