Շուկաներում կաթվածահար վիճակ է, իսկ մեր կառավարիչներն էշի ականջում քնած են


11:09 , 17 դեկտեմբեր, 2014

Երեկ ես ահազանգում էի պարենային ճգնաժամի մասին, այսօր այն իրականություն է դառնում: Կոնկրետ մեր հացի և խմորեղենի արտադրությունը լուրջ պրոբլեմի առաջ է կանգնած, որովհետև ներկրողները հրաժարվում են հումք մատակարարելուց՝ անգամ թանկ գներով, որովհետև դրամի րոպե առ րոպե գահավիժումը որևէ երաշխիք չի տալիս, որ վայրկյաններ անց մեր վճարած գումարները զուգարանի թուղթ չեն դառնա...
Իսկ այդ ընթացքում մեր խելոքները լռում են, ոչ մի կանխատեսում, ոչ մի մասնագիտական վերլուծություն, թե այս ամենի վերջն ինչ է լինելու...
Տղե՛րք, դուք հո սադիստ չեք... Ձեր լռությունն է հենց ստեղծում պարենային ճգնաժամ, որովհետև շուկաներում կաթվածահար վիճակ է, իսկ մեր կառավարիչներն էշի ականջում քնած են՝ ձայն-ծպտուն չեն հանում՝ նպաստելով խուճապի ահագնացմանը: 
Արթնացեք, թե չէ այս ամենից խենթացած ամբոխը որ ձեզ արթնացրեց՝ ձեր մեջ զգալու եք սեռական բռնության ողջ հմայքը...