09:30 , 17 դեկտեմբեր, 2014Պանրով և կանաչիով բլիթներ (блинчики)
Բաղադրությունը
կաթ 1.5 բաժակ
ձու 2 հատ
ալյուր 1 բաժակ
աղ 1թ.գդ.
շաքարավազ 1թ.գդ.
պանիր 150գր.
խմորիչ 1թ.գդ.
ձեթ 2ճ.գդ.
սամիթ մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Կաթը խառնել աղի, շաքարավազի և ձվի հետ: Այնուհետև ավելացնել մաղած և խմորիչին խառնած ալյուրը: Ալյուրը մանր քերիչով անցկացնել և ավելացնել խմորին: Այնուհետև ավելացնել մանր կտրատած սամիթն ու ձեթը և լավ խառնել: Թավայի վրա կարագ քսել և ստացված զանգվածից երկկողմանի բլիթներ պատրաստել:
Բարի ախորժակ:


