09:45 , 27 սեպտեմբեր, 2012
Հայ տաքսիստները մանրապատումների հյութեղ կերպարներ են: Այդ տեսակետից իմ կարծիքով միանգամայն անարդարացի աչքաթող են արված վարսավիրները: Գնում ես մազերդ հարդարելու (ֆենելու) .
-Ռուսաստանում վարսավիր չկա, ձեր մոտ չեն կարում մազ կտրեն:
Չկարծեք, թե ես եմ ասում որտեղացի լինելս, իրենք են որոշում մազահարդարի աչքով: Վերցնում են մկրատն ու սկսում ուղղել սանրվածքիս թերությունները: Եվ այդպես յուրաքանչյուր հաջորդ վարսավիր իր սրբազան պարտքն է համարում շարունակել նախորդի սկսած ու, իր կարծիքով, կիսատ թողած գործը: Պիտի հաշվի առնենք նաև, որ շաբաթը գոնե երկու անգամ գնում էի վարսավիրանոց... Ճ
Անցյալ տարի ետդարձի թռիչքի նախորդ երեկոն էր, աշխատանքային օրն էլ վերջացել էր: Մի բաց վարսավիրանոց ճարեցինք: «Եվրոպայի ու համաշխարհային բոլոր չեմպիոնատների չեմպիոն» վարսավիրը ոչ միայն արմատականորեն «խուզեց» մազերս ու նոր «իմիջ» սարքեց ինձ համար, այլև գլուխս այնպես «հարթուկեց», որ համաձայնեցի աղջկաս մինչև թիկունք հասնող մազերն էլ կարճ կտրել:
Ասելս էն է, որ չնայած Հայաստանի վարսավիրներից ամիսուկես անցել է , սանրվածքս դեռ խելքի չի գալիս: Ճ