22:33 , 16 դեկտեմբեր, 2014
Գյորինգի թոռը գնաց Իսրայել, ասեց՝ ճիշտ ա, պապս ինքնասպան եղավ, բայց հրոսակ կլինեին նրանք, ովքեր իրան կկախեին: Ու էդտեղ...
1. հրեաները շան սատակ արեցին Գյորինգի թոռանը,
2. հրեաները համատիեզերական հիստերիկա բարձրացրեցին՝ պահանջելով թազա Նյուրնբերգյան դատավարություն, որով կախաղան կբարձրանան Երրորդ Ռայխի ղեկավարների բոլոր այն թոռները, որոնք հոգու խորքում արդարացնում են իրանց պապերին,
3. հրեաները բոլոր հնարավոր երկրներում անցան լոբիստական գրոհի՝ անցկացնելու հերթական օրինագիծը, որով ցմահ բանտարկվում ա ցանկացածը, որի «հոգու խորքը» սրբության սրբոց չի պահում Հոլոքոստի հանդեպ սրբազան ցավը,
4. գործի դրվեցին բոլոր հասանելի գրանտային բյուջեները՝ աշխարհով մեկ կազմակերպելու Գյորինգի թոռան բոյը թաղող կլոր ու քառակուսի սեղաններ, սեմինարներ, ppt ներկայացումներ, արշավներ ու ուխտագնացություններ, մեղքի հերթական չափաբաժինը Հոլոքոստի հետ մազ անգամ կապ չունեցողների հոգիներում ներարկելու մասս-սրսկումներ և այլևայլ միջոցառումներ...
5. բոլոր երկրների «առաջադեմ էլիտաները» թաղեցին իրանց հետամնաց ազգի բոյը՝ Հոլոքոստը՝ սեփական դարդերի ու ցեղասպանության հետ նույն հարթության մեջ դնելու «գեղացիության» և այլևայլ հանցանքների համար...
Որ ամեն մի «առաջադեմ հանրույթի ազնիվ զավակ» այսուհետ իմանա, որ Հոլոքոստի մասին ամեն բառը ոսկերչական կշեռքով ա կշռվում...
Ինչը և արվում ա էսօր:
Կա՞ մարդ, որը կասկածում ա, որ Հոլոքոստի որևէ կազմակերպչի հետ հեռավոր կապ ունեցող ազգականի էդպիսի հայտարարությանը տրված ռեակցիան այլ կլիներ, քան վերը նկարագրվածը:
Ու ստացվում ա, որ մենակ Հայոց ցեղասպանությունն ա որբի գլուխ, որի մասին ով ինչ կուզի՝ դուրս կտա, ով ոնց կուզի կհնձի: Իսկ հայ հասարակությունից սեփական էլիտան կպահանջի մի բան էլ թերարժեք «գեղացու» կոմպլեքսը լավ ներս արածի պատրաստակամությամբ՝ ձգտել իր սպիտակ մարդ լինելն ապացուցել՝ «քրիստոնեական» հանդուժողականություն դրսևորելով մի բանի հանդեպ, որի հանդեպ որևէ «սպիտակ մարդ» հանդուրժող չի, եթե հանկարծ հարցն իրան ա վերաբերվում:
Ու էս երկակի ստանդարտներով առաջնորդվելն ա, որ իրականում մատնում է մարդու՝ «սպիտակ մարդ» չլինելը: