Իր պատմության 3/4 մասը այլոց գերիշխանության տակ գտնված հայ ազգը պետք է առաջնորդվի Սահմանադրական իրավակարգով


00:50 , 27 սեպտեմբեր, 2012

Երբ ինչ-որ «քիչիկմը մանկամիտներ» սկսում են մշտապես կրկնել, որ հայ ազգը այս աշխարհում իր տեղը գտնելու համար պետք է վերադառնա նախնյաց բարոյական արմատներին, ուզում ես մի ձև զանգել Ֆրեյդին: Ինչ նախնյաց բարոյական արմատների մասին կարող է խոսք գնալ մի ազգի համար, որը իր պատմության առնվազն 3/4 գտնվել է այլոց գերիշխանության ներքո, այդ թվում վերջին հազար տարին էլ թուրքի լծի տակ: Դե մի քիչ ինտելեկտ ու պատմություն իմացողները հավանաբար հասկանում են, թե ինչ է նշանակում թուրքի լուծը: Այնպես որ, նախնյաց բարոյախրատական զեղումները պահեք կատարյալ անմեղսունակների համար՝ այս աշխարհում մեզ մեր տեղը գտնելու համար պետք է Սահմանադրական իրավակարգով առաջնորդվող հզոր պետություն, որը կբացառի հայ ազգի կրկին այլոց լծի տակ հայտնվելը, իր բոլոր հետևանքներով հանդերձ...