Մոնթե Մելքոնյան. «Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով»


00:04 , 27 սեպտեմբեր, 2012

Պայծառ մարդու՝պայծառ մտքերը...
"Առանց հստակ նպատակի և քաղաքական գծի հնարավոր չէ մշակել իրապաշտ ռազմավարություն, իսկ առանց ռազմավարության ցանկացած նպատակ անհասկանալի է":
"Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա":
"Զինյալ պայքարի փորձառությանն ու դրանից ստացած դասերին պետք է վերաբերվել քննադատորեն, քանի որ հակառակ դեպքում դժվար կլինի խուսափել նախկինում կատարած սխալներից":
"Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով":
"Իրական անկախության կարելի է հասնել միայն ու միայն տնտեսական անկախության միջոցով":
"Զինյալը երբեք չպետք է բավարարվի նրանով, ինչ արդեն գիտե: Ավելին` զինյալը պետք է մանրամասն ուսումնասիրի յուրաքանչյուր իրավիճակ և խուսափի ընդհանրացումներին վստահելուց":
"Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են":
"Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է":
"Ապացուցված է, որ գրագիտությունն ավելացնում է հրացանի օգտագործման ճշգրտությունը":
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ