«Air Armenia»-ն չի մեկնաբանում իր մասին լրատվամիջոցներով բուռն քննարկվող տեղեկությունները


16:12 , 16 դեկտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

«Air Armenia»-ն չի մեկնաբանում իր մասին լրատվամիջոցներով բուռն քննարկվող տեղեկությունները

«Air Armenia» ավիաընկերությունում չեն մեկնաբանում իրենց մասին լրատվամիջոցներով բուռն քննարկվող տեղեկությունները: Ըստ մամուլի՝ ավիաընկերությունում լուրջ փոփոխություններ են սպասվում, փոխվել են գլխավոր սեփականատերերը:  Նույնիսկ շրջանառվում են լուրեր, որ չվերթների վերսկսման համար նախանշված ժամկետից, դեկտեմբերի 20-ից, հնարավոր են շեղումներ: Life.panorama.am-ը փորձեց ճշտել, թե արդյո՞ք այդ տեղեկություններն իրականությանը համապատասխանում են: «Մենք ոչ մի տեղեկատվության հետ կապված առայժմ մեկնաբանություն չենք տալիս: Առաջիկա օրերին կտարածենք հաղորդագրություն, այնտեղ անհրաժեշտ տեղեկատվությունը կլինի»,-ասաց «Air Armenia ավիաընկերության մամուլի քարտուղար Սիրական Համբարձումյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ