«Ոսկու պաշարների» վաճառքը կրկնվու՞մ է


12:21 , 16 դեկտեմբեր, 2014

Այ քեզ «հրա՜շք»... Ուրեմն ի՞նչ ա պարզվում, փաստորեն մեր բանկերը մոտ 130 միլիոն դոլար փող են վաճառել ինչ-որ անհատների անցած շաբաթ, ընդ որում, ավելի ցածր գնով, քան ԿԲ-ի պաշտոնական կուրսն է...
Մախինացիան հասկանո՞ւմ եք... Թարգմանեմ միամիտների համար. ԿԲ-ն բանկերի շղարշի տակ էժանով պետական պահուստներն ա բրախում, ու չեմ կարծում, որ «պատահական» մարդկանց հետ գործ ունենք...
Մի խոսքով, ինչ-որ բան ինձ հուշում է, որ Տիգրան Սարգսյանի գործն ապրում է, ու մի քանի տարի անց մենք մեզ համար անակնկալ կերպով կպարզենք, որ ինչպես ժամանակին պետական պահուստների ոսկին էր վաճառվել «հայտնի չէ, թե ում», ինչից հետո ոսկու գինը թռել էր մի քանի անգամ, հիմա էլ ռեզերվների արտարժույթն է նման կերպ չքանալու, ու Հայաստանը բառիս բուն իմաստով սնանկ է դառնալու։
Վայ, Կենտրոնական Բանկ, թաղեմ քեզ ու Տիկոյի թողած կադրային ժառանգությունն ու քաղաքականությունը։