23:06 , 15 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է.
Լեգենդար Spice Girls փոփ-խմբի անդամ Մելանի Բին, որը վարում է X-Factor թոք-շոուն, իր արտաքին տեսքով ցնցել է հանդիսատեսին: Վերջերս կայացած հեռուստաեթերում նա տեսախցիկների առջև կապտուկներով է հայտնվել: Մել Բիի երկրպագուները համոզված են, որ ամուսինը ծեծում է նրան, հաղոդում է Mirror-ը: Twitter-ով հեռուստահաղորդումը դիտած օգտատերերը նկատել են, որ Մել Բին իրեն վատ է զգացել, իսկ դեմքն ուռած է եղել: Դրանից բացի, ուշադիր հանդիսատեսը նրա թևերին կապտուկներ է հայտնաբերել: Հետաքրքիր է, որ X-Factor-ի նախկին նկարահանմանը Մել Բին չի ներկայացել՝ վատ ինքնազգացողություն պատճառաբանելով: Չնայած նա հայտարարել է, թե ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի, հարազատները հերքել են դա: Լուրերն այն մասին, որ հաղորդավարուհու և նրա ամուսնու՝ Ստեֆան Բելաֆոնտի հարաբերություններում ճգնաժամ է տիրում, վաղուց են շրջանառվում մամուլում: Մելի երկրպագուները դրության սրացումը կապում են նրա հետ, որ մի քանի շաբաթ առաջ աստղը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե կնոջ հետ սիրավեպ է ունեցել: Ինչևէ, Բելաֆոնտը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները: «Լուրերն այն մասին, թե ես ծեծում եմ կնոջս, իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- գրել է նա: Մելանի Բին իր ինքնազգացողության վերաբերյալ մեկնաբանություններ չի արել: 