Օրորե՞լ փոքրիկին, թե՞ ոչ


22:43 , 15 դեկտեմբեր, 2014

Impoqrik.am-ը գրում է.

Օրորելը փոքրիկին հանգստացնելու հնագույն մեթոդ է: Սակայն մեր օրերում այս մեթոդն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ:  Կողմնակիցների կարծիքով` օրորելը նպաստում է, որ փոքրիկը հանգստանա, ինչպես նաև լրացնի շարժման պակասը: Հակառակորդների կարծիքով`օրորելը խախտում է փոքրիկի քունը, բացի այդ, վեստիբուլյար ապարատի (պատասխանատու է հավասարակշռության համար) զարգացած չլինելու պատճառով կարող է ուշագնացություն առաջացնել, որը ծնողները շփոթում են խորը քնի հետ:

Ինչպե՞ս հանգստացնել փոքրիկին առանց օրորելու

Նախ համոզվեք, որ փոքրիկի երկարատև աշխուժության պատճառը հիվանդությունը, քաղցը կամ այլ անհարմարությունները չեն, ինչպիսիք  են, օրինակ, թաց տակդիրը, վառ լույսը, շոգը, ցուրտը, աղմուկը և այլն:

Երկրորդ քայլը քնի ծես ստեղծելն է: Ունեցեք քայլերի որոշակի հերթականություն, որոնք ամեն օր նախորդում են քնին, օրինակ, փոքրիկին լողացնելը, օրորոցային երգելը, մոնոտոն ձայնով հեքիաթ կարդալը, հանգիստ մեղեդին  և այլն: Տարբերակները շատ են, կարևորը, որ դրանք հետեւողականորեն պահպանվեն ամեն օր:

Ինչպե՞ս փոքրիկին ճիշտ օրորել ձեռքերի վրա

Ընդհանրապես, փոքրիկին շատ օրորել պետք չէ:  Երբեմն փոքրիկի մոտ կախվածություն է առաջանում օրորելուց ու առանց դրա նա չի հանգստանում ու չի քնում: Բացի այդ, համաձայնեք, որ արդեն մեկ տարեկան փոքրիկին ձեռքերի վրա օրորելը մայրիկի համար դժվար է: Ուստի  փոքրիկին ձեռքերի վրա հնարավորինս քիչ օրորեք:

Դեռ ներարգանդային կյանքում փոքրիկը սովորել է թեթև օրորվելուն մայրիկի քայլքի ժամանակ: Այնպես որ նրան կարող եք գրկել`վստահ լինելով, որ նրա մեջքն ու գլուխը ապահով դիրքում են,  և  թեթևակի տարուբերել`նմանակելով քայլքի ժամանակ առաջացող օրորոցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ