22:42 , 15 դեկտեմբեր, 2014
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակված անձը ստորագրությամբ ազատ է արձակվել, որովհետև դա ծանր հանցագործություն չէ. գլխավոր դատախազ:
Հլը փորձեք գլխավոր դատախազի մեքենայի ճանապարհը կտրել, չզիջել... Չեմ ասում քաշքշել կամ հարվածել: Փորձեք որևէ ծպտյալ ոստիկանի կամ, ասենք, ԴԱՀԿ-ի աշխատակցի կողքով անզգույշ անցնել:
Պրովոկացիա եմ անում, հանկարծ չփորձեք։ ՃՃՃ
Հակառակ դեպքում կմեղադրվեք իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու մեջ, և խափանման միջոցը կլինի առնվազն կալանավորում երկու ամսով: Հոդվածը 316-ն է, վերջնական պատժաչափը, ըստ դատավորի ստացած ֆաքսի, 5-ից 10 տարի: