21:03 , 15 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան խոստովանել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի` «Լիվերպուլ»-ի դեմ խաղում գոլ խփելու ժամանակ գտնվում էր խաղից դուրս վիճակում:
«Երբ ես վերադարձա տուն, ես կրկին ժպտում էի: Երեկվա հանդիպումը ես չեմ կարող մոռանալ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները միշտ էլ աչքի են ընկել իրենց բուռն աջակցությամբ, սակայն երեկ նրանք պարզապես աննկարագրելի էին:
Անկեղծ ասած, երբ ես գրավեցի «Լիվերպուլ»-ի դարպասը, գնտվում էի խաղից դուրս վիճակում»,- Մատայի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը: