Երևանի պետական բժշկական համալսարանի ճչացող անպատասխանատվության մասին


18:03 , 26 սեպտեմբեր, 2012

Ուրեմն Երևանի պետական բժշկական համալսարանը կազմակերպել է կոնֆերանս վաղվա վրա, ու հրավիրվածներից մեկին` պրոֆեսսոր Օլգա Բորիսի Նոզովային, մոռացել են օդանավակայանում...ինձ օդանավակայանում աշխատող ընկերս զանգահարեց և ասաց, որ մի կին հիստերիկայի մեջ է, քանի որ նրան բժշկական համալսարանի անունից ոմն Գարիկ /որը ուսանողական գիտական ընկերակցության ղեկավարն է/ հրավիրել է Հայաստան մասնակցելու կոնֆերանսի` խոստանալով, որ նրան կդիմավորեն և կտեղավերեն հյուրանոցում: Իրականում կնոջը ոչ ոք չէր եկել դիմավորելու և այդ կինը տագնապի մեջ էր ... ես զանգահարեցի բժշկական համալսարան ու բացատրեցի, որ պրոֆեսոր ունեք մոռացված օդանավակայանում ու ինձ տվեցին ուսխորհրդի նախագահի համարը` ասելով, որ մեկա հինգից հետո տեղում մարդ չկա ... վերջը տարբեր տեղեր ահազանգելուց հետո վերջապես մոտ տաս րոպե առաջ այդ կնոջը դիմավորեցին
Ո՞վա տենց բան անում: