Ադրբեջանում աշխատանքից մասսայական ազատումներն անխուսափելի կլինեն


16:39 , 15 դեկտեմբեր, 2014

Աշխարհում նավթի գների կտրուկ անկումը հարվածել է այնպիսի հսկայի, ինչպիսին է British Petroleum ընկերությունը: Վերջինիս ղեկավարությունը որոշում է ընդունել, որ պետք է կրճատել աշխատատեղերի քանակը: Դա վերաբերվում է նաև Ադրբեջանի նավթագազային ոլորտում գործունեություն ծավալող BP-ի մասնաճյուղ հանդիսացող «British Petroleum - Azerbaijan» ընկերությանը: Լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանում աշխատանքից մասսայական ազատումներն անխուսափելի կլինեն, եթե նավթի գները շարունակեն անկումը: