Ցանկացած բռնություն դատապարտելի է, պատգամավորի՞, թե՞ հասարակ քաղաքացու նկատմամբ.Վ.Այվազյան


15:20 , 15 դեկտեմբեր, 2014

Hayeli.am-ը գրում է․

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ  ցանկացած բռնություն դատապարտելի է, և կապ չունի՝ այն իրականացվել է պատգամավորի՞, թե՞ հասարակ քաղաքացու նկատմամբ:

«Սա մարդու իրավունքների խնդիր է: Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքների, դեմոկրատիայի, մարդկային պետության արժեքների մասին, դա էլ նույն ձևի մարդու իրավունքներից մեկն է: Առանձնահատուկ կարող է լինել հասարակական-քաղաքական գործչի նկատմամբ իրականացվող դեպքը, որի նկատմամբ բռնություն գուցե գործադրվում է իր քաղաքական գործունեության համար: Դա արդեն այլ որակ է տալիս, բայց, ընդհանուր առմամբ, ես դատապարտում եմ: Իմ գործընկերն է, և գիտեմ, որ դա չէ գործելու ձևը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ