11:18 , 15 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է 47 մլն ֆունտ առաջարկել Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսի տրանսֆերի դիմաց: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կլուծի «քաղաքայիններ»-ի խնդիրները պաշտպանության գծում` հաշվի առնելով Էլյակիմ Մանգալայի` ադապտացվելու հետ կապված բարդություններն ու Նաստասիչի հնարավոր հեռանալու փաստը:
Սակայն 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար Մանուել Պելեգրինին պետք է պայքարի, քանի որ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: