Ի՞նչ տարբերություն շագանակագույն և սպիտակ հավկիթների միջև


07:30 , 15 դեկտեմբեր, 2014

Շագանակագույն և սպիտակ կեղևով հավկիթների շուրջ խոսակցությունները տարբեր հիմքեր ունեն: 

Ոմանք կարծում են, որ շագանակագույն հավկիթներն օգտակար են, քանի որ դրանք պարունակում են մեծ թվով օգտակար բաղադրիչներ, մյուսներն էլ համոզված են, որ այն ավելի համեղ է սպիտակից, իսկ երրորդները, որ շագանակագույն հավկիթներն ավելի նպատակահարմար են սերուցքով թխվածքներ պատրաստելիս, իսկ սպիտակները՝ ուղղակի տորթերի պատրաստման համար (կամ հակառակը. ամեն ինչ կախված է տեսակետից):

Բայց նրանց միջև տարբերությունը կայանում է նրանում, որ շագանակագույն հավկիթը շագանակագույն է, իսկ սպիտակը՝ սպիտակ: Ահա և վերջ: Դա նույնն է, թե համեմատենք սպիտակամորթ և սևամորթ մարդկանց օրգանների տեղաբաշխումը կամ դրանց գործառույթների տարբերությունները:

Հավկիթի պարունակությունը միևնույնն է՝ անկախ կեղևի գույնից: Բացի դրանից, նրանց հաստություններն էլ են գրեթե նույնը: Եթե, այնուամենայնիվ, տարբերություն առկա է, ապա միայն հավի տարիքի հետ կապված: Ավելի երիտասարդ հավերի ածած հավկիթի կեղևն ավելի ամուր և հաստ է լինում: