Վրաստանում օրենքով գողին թագադրել են Skype-ի միջոցով


15:40 , 26 սեպտեմբեր, 2012

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով, այս տարվա սեպտեմբերի 23-ին ոմն Դավիթ Խիզանիշվիլին օրենքով գող է «թագադրվել» արտասահմանում բնակվող քրեական հեղինակությունների կողմից Skype-ի միջոցով: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա Օնլայնը»:
Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել է, որ այդ մեթոդն օգտագործվել է, որովհետեւ քրեական հեղինակությունները վերջին 7 տարիների ընթացքում Վրաստանում ներկայացուցիչ չունեն:
Խիզանիշվիլին ձերբակալվել է մի քանի օր առաջ: Վերջինս պետք է աշխատեր ընդդիմադիր «Վրացական երազանք» ուժի համար՝ հարկադրելով մարդկանց քվեարկել դրա օգտին