Արամ Մանուկյանի վրա հարձակվողը բերման է ենթարկվել. Մեր տեղեկություններով նա Շմայսի վարորդն է եղել (լրացված)


01:36 , 15 դեկտեմբեր, 2014

Ilur.am–ը գրում է.

Ինչպես արդեն հաղորդել էինք, դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Մեր տեղեկություններով Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ