Կառավարությունն արդեն Եվրասիական միությունում է


15:07 , 14 դեկտեմբեր, 2014

FotorCreatedk

1in.am-ը գրում է.

Կառավարության ընդունած վերջին որոշումներից մեկի համաձայն նախատեսվում է 2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի փոխարեն աշխատանքային դարձնել դեկտեմբերի 20-ի և 27-ի շաբաթները: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիները ամանորյա տոներին տանն են մնալու գրեթե 15 օր՝ մոտ 15 ոչաշխատանքային օր: Այսինքն՝ 2015 թվականի առաջին ամսի գրեթե կեսը Հայաստանում լինելու է ոչաշխատանքային, ինչը չափազանց խորհրդանշական փաստ կլինի ողջ տարվա համար: 2015 թվականը Հայաստանի համար լինելու է ոչաշխատանքային տարի, ինչպես հետագա բոլոր տարիները, քանի որ 2015 թվականից Հայաստանը մտնում է Եվրասիական միության կազմ, ինչը ուղղակիորեն նշանակում է Հայաստանի պետականության «լուծարում»: Այսինքն՝ աշխատանքը Հայաստանում, ըստ էության, իսկապես դառնում է անիմաստ: Ինչու աշխատել կամ ինչպես աշխատել, եթե Հայաստանը ինքնիշխանությունից ու տնտեսությունից է զրկվում:

Հայաստանի կառավարությունը չի կարողանում մարդկանց ապահովել աշխատանքով, աշխատատեղերով, և, բնականաբար, այլ բան չի մնում, քան պարզապես ավելացնել ոչաշխատանքային օրերը՝ այսպես ասած, յուրօրինակ ձևով ֆորմալացնելով գործազրկությունն ու տնտեսության բացակայությունն ընդհանրապես: Ովքեր ուզում են աշխատել, թող արտագաղթեն կամ «խոպան» մեկնեն Ռուսաստան:

Այս տեսանկյունից, Հայաստանի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշումը լիովին համապատասխանում է Հայաստանի Եվրասիական հեռանկարին: Ըստ որում՝ ոչ միայն զուտ տնտեսական պատկերի իմաստով, այլ նաև արժեհամակարգային: Ընդհանրապես, տոներ սիրում են բոլորն էլ, և տոնն իսկապես հրաշալի բան է, ու աշխատանքը նաև տոնական ընդմիջումների միջոցով է արժևորվում անհատի և հանրության համար: Սակայն մի բան է տոնը, մեկ այլ բան՝ գրեթե երկու շաբաթ ձգվող ոչաշխատանքային փուլը: Այստեղ արդեն դեգրադացվում են և՛ տոնը, և՛ աշխատանքը, դեգրադացվում է հասարակության արժեհամակարգը:

Ինչպես ասում են՝ տոնն էլ չափի մեջ է գեղեցիկ: Եվ առավել ևս ամանորյա տոները, որոնք հայկական միջավայրում վերածվում են ընդամենը որկրամոլության շքերթի, ի վերջո, մարդկանց մոտ ավարտվելով աղեստամոքսային ծանրաբեռնվածությամբ և հոգեբանական դեպրեսիայով: Այսինքն՝ ի վերջո, այստեղ նաև առկա է հանրային առողջության խնդիրը:

Շարունակությունն՝ այստեղ