4-ամյա փոքրիկը հագուստ է ստեղծել հայտնի ապրանքանիշի համար


00:18 , 14 դեկտեմբեր, 2014

9bcddeb084_475_2801in.am-ը գրում է․

4-ամյա փոքրիկը հագուստ է ստեղծել հայտնի ապրանքանիշի համար: Աղջկա ստեղծած հավաքածուն վաճառքում կհայտնվի 2015 թ. ամռանը և կվաճառվի սկսած 22.5 դոլարից, գրում է direct-press.ru կայքը:

Մեյհեմ Քայզերը կպատրաստի հագուստների թղթե մոդելները, ինչից հետո Crewcuts ընկերության դիզայներները կվերածեն դրանք իսկական հագուստների: Պատրաստի հագուստները կվաճառվեն J. Crew ապրանքանիշի ներքո:

Աղջիկը հայտնի է դարձել այն բանից հետ, երբ մայրը սկսել է անձնական բլոգ վարել և Instagram-ի իր էջում տեղադրել աղջկա պատրաստած հագուստների թղթե մոդելները: