23:54 , 13 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Տարվա ամենավառ հոսքերից մեկին՝ Հեմինիդներ երկնաքարային հոսքին կարելի է հետևել դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Այս մասին հաղորդում է Sky and Telescope-ը:
Անզեն աչքով հնարավոր կլինի հետևել գեղեցիկ երկնաքարային հոսանքին: Հեմինիդները կարող են հայտնվել երկնքում ցանկացած վայրում: Այրվող փոքրիկ մասնիկները ստեղծում են պայծառ փոքր գծիկներ:
Հեմինիդներ հոսքի աղբյուրը Ֆաետոն աստերոիդն է, որը հայտնաբերվել է 1983 թ.: Հոսքի ամենավարար ժամանակ կարելի է հետևել ժամում մինչև հարյուր վառ երկնաքարերի: