20:45 , 13 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Նյու Յորքի բնակչուհին 1.12 մլն դոլար է ստացել որպես վնասի և բորայական տույժի փոխհատուցում` ահաբեկչության մեջ կեղծ մեղադրանքի համար: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Կնոջը ձերբակալել են ԱՄՆ ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի բազայի մերձակայքում, որտեղ նա լուսանկարել է ուղղաթիռը` լուսանկարը Support Our Troops կայքում տեղադրելու համար:
Ոստիկանության աշխատակիցն իբր թե հայտարարել է, որ ակտիվիստուհուն կմեղադրեն ահաբեկչության մեջ` մյուսներին օրինակ ծառայեցնելու համար:
«Այժմ ես իմ անունը մաքրելու հնարավորություն ունեմ»,- հայտարարել է ակտիվիստուհին: