Այդքան դժվա՞ր է հասկանալ, թե ինչու են միայն Կոնգրեսի անդամների վրա հարձակումներ գործում


16:15 , 13 դեկտեմբեր, 2014

Տեսեք՝ ինչեր են է տրամաբանում... Ախր ո՞նց մենք շուտ գլխի չէին ընկնում...

Ասում են` «Բա խի՞ են միայն Կոնգրեսի անդամների վրա հարձակումներ գործում, թող ԲՀԿ-ի, Ժառանգության ու մյուս ընդդիմադիրների վրա էլ հարձակումներ գործեն: Եթե մենակ Կոնգրեսի վրա են գործում, ուրեմն դրանք անձնական խնդիրներ են, ու իշխանությունները դրա հետ կապ չունեն»: «Դեբիլ»-ի պահը մի քիչ սխալ էի ասել: Ուղղեմ. Ոչ թե նման մտքեր արտահայտողներն են դեբիլ, այլ այդ մտքերը լուրջ ընկալողները:

Էդքան դժվար ա հասկանալ, թե խի՞ են միայն (իրականում` ոչ միայն) Կոնգրեսի անդամների ու համակիրների վրա հարձակումներ գործում: Շատ պարզ: Որովհետև, ուզեք թե չուզեք, արդեն 7 տարի ա՝ ընդդիմադիր դաշտի շարժիչ ուժը հանդիսանում ա Կոնգրեսը` Առաջին նախագահի գլխավորությամբ: Քանի որ Ժառանգությունն ու մյուս ընդդիմադիր ուժերը ծանրակշիռ հենարան չունեն, իսկ ԲՀԿ-ն էլ դեռ կամուկացի մեջ ա, ուստի Կոնգրեսին ճնշելով՝ իշխանությունները ծրագրած պիտի լինեն` ճնշել բոլորին: Բացի այս, այդ ո՞ր մի այլ ուժն ա Կոնգրեսի չափ հակադրվել իշխանություններին:

Իսկ ազատամարտիկների դեմ իրականացրած հարձակումներն ինչպե՞ս եք մեկնաբանում: Թե՞ նենց հավեսով սղցնում եք ընդհանուր «Կոնգրես»-ի տակ: Ազատամարտիկներից երկուսի դեմ հարձակում գործել են փոխոստիկանապետի հետ հանդիպումից անմիջապես հետո: Հարձակվողներին սաստել ա փոխոստիկանապետի վարորդը: Մյուս ազատամարտիկի վրա հարձակման ժամանակ հարձակվողներն ասել են` «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»:

Բա նախախորհրդարանի անդամների դեմ հարձակումնե՞րը... Բա ակտիվիստների մեքենաների այրո՞ւմը... Էդ էլ երևի մազոխիզմի հետևանք ա, չէ՞:

Խոստովանեք վերջապես, որ իշխանություններն ինչ ստորություն էլ անեն, միևնույնն ա, դուք կրկնակի ստորությամբ արդարացումներ կգտնեք: