Ազգությամբ հայ ռեժիսորն իր ֆիլմի անհաջողությունը կապում է իր հայ լինելու հետ


13:10 , 13 դեկտեմբեր, 2014

Հարգելի ընկերներ: Օրեր առաջ ես անդրադարձել էի ազգությամբ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին՝ ասելով, որ շատ ուրախացա՝ լսելով նրա մասին, թե իր նոր ֆիլմում խաղալու են այնպիսի հոլիվուդյան դերասաններ, ինչպիսիք են Էդրիան Բրոուդին և Հեյդեն Քրիստիանսոնը և այլոք: Հիշում եմ, այդ ժամանակ քոմենթներում ֆրենդերիս մեջ վեճ գնաց, մեկն ասում էր, որ այս ռեժիսորը կյանքում լավ կինո չի նկարել, մյուսը՝ որ շատ պոպուլյար են իր ֆիլմերը Ռուսաստանում: Ռեյտինգները ֆիլմերի ահավոր ցածր են, այդ պատճառով երբեք չէի նայել իրա կինոները: Որպեսզի պատկերացնեք, ամենավատ հոլիվուդյան ֆիլմերը ունենում են 5-ին մոտ ռեյտինգ, Սարիկը ֆիլմերը 3-4-ից չէին անցնում: Մի խոսքով, որոշեցի դիտել, հայ ա, վերջ ի վերջո: Նայեցի «Կարլսոնը» և «Ինչ են անում տղամարդիկ» ֆիլմերը: Դե որ ասեմ՝ կինո եմ նայել, սուտ կլինի: Անհեթեթություն էր պարզապես: Մեր հայկական ժամանակակից ֆիլմերը մի քանի անգամ ավելի լավ սցենար ունեն, մի խոսքով՝ խայտառակություն, մի կերպ եմ կարողացել մինչև վերջ նայել: Տենց անցնում գնում ա: Այսօր տեսնում եմ, որ Սարիկը մի պոստ է գրել, որում նշում էր, որ իր եղբոր անունը հայտնվել է Ռուսաստանի 35-ից երիտասարդ ամենահաջողակ մարդկանց ցուցակում՝ որպես լավ վաճառված կինոների պրոդյուսեր: Սակայն հեղինակը նշել էր, որ այդ ֆիլմերը «կասկածելի են»: Սա բարկացրել էր Սարիկին ու պոստում նա ասում էր, որ հիմարություն է գրված, ինչն ա դրա «կասկածելին»: Որոշեցի ես էլ քոմենթեմ, մտա ու գրեցի «Սարիկ ջան, երևի կասկածելի բառը օգտագործել են, քանի որ հա, փող բերել են, բայց դե ռեյտինգն ահավոր ցածր ա, լավ, կինո ոչ մի կերպ չես անվանի դրանք, ԲԱՅՑ ես համոզված եմ, որ ձեր լավագույն ֆիլմերը դեռ առջևում են:» Քոմենթում պատասխանեց ինձ, որ եթե բան չեմ հասկանում, ավելի լավ ա չգրեմ և անձնական գրեց այն, ինչ տեսնում եք ներքևում ))) Ուրեմն Սարիկը համարում ա, որ իրա «յան» ազգանվան պատճառով բոլորը մտնում ու իջացնում են իր ֆիլմերի ռեյտինգը: Բայց տեսնես ո՞նց ա լինում, որ համ Comedy Club-ի, համ TNT-ի գրեթե բոլոր սերիալները, որոնցում «յան» ազգանունով մարդիկ իրա ֆիլմերից անգամներ շատ են, ռեյտինգը շատ բարձր ա... Անտակտ (այստեղ կարող էր և պետք է լիներ քֆուր) տղա, որին երբ պատասխանեցի, որ էտ հաղորդագրությունն անտակտ է, գրեց ինձ այն, ինչ տեսնում եք: Ինչպես հասկանում եք, մեծ ջանքեր և ինքնատիրապետում եմ ցուցաբերում հիմա, որ Սարիկ Անդրեասյանին ճիշտ բնութագրող բառեր այստեղ չեմ գրում:

Մի սկանդալ էր եղել իր եղբոր հետ, հեռախոսով խոսելիս մեկի հետ, ասել էր հետևյալը «я никогда не был в этой сраной Армении, ни я ни мой брат не имеем к ней никакого отношения». Ու հիմա էս (այստող կարող էր և պետք է լիներ քֆուր) տղեն ինձ ասում ա՝ փոխեմ իմ ազգանունը» )))))

Հ.Գ. Ուզում եմ, որ բոլորն իմանան՝ ով ա Սարիկ Անդրեասյանը, որ իմ պես չուրախանան մի տեղ տեսնելով էս ազգանունը, էսի հայի լավ տեսակ չի, ավելի լավ էր թուրք լիներ կամ ադրբեջանցի: