Լեդի Գագան հետաձգում է հարսանիքը, քանի որ չի կողմնորոշվում զգեստի հարցում


03:05 , 13 դեկտեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

53_main

Մեր ժամանակների ամենասկանդալային երգչուհի Լեդի Գագան նոյեմբերի 24-ին ավարտել է իր երկարատև համերգային շրջագայությունը, գրում է segodnya.ua-ը:

28-ամյա երգչուհին առայժմ չի հասցրել փեսացուին երեխա նվիրել, փոխարենը նոր դաջվածք է արել՝ «Հրեշների մայրը»:
Ինչպես ասում են, Գագայի հաջորդ դաձվածքը հարսանիքին կնվիրվի, քանի որ նա խոստացել է փեսացուին՝ Թեյլոր Քինիին ամուսնանալ շրջագայությունից անմիջապես հետո:

Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրները պատմում են, որ Լեդի Գագան իր փեսացուին խոստացել է հարսանիքին պատրաստվելու հետ մեկտեղ մտածել նաև երեխաներ ունենալու մասին:

Երգչուհու շրջապատում համոզված են, որ հարսանիքի օրը շուտով կնշակվի, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ երգչուհին դեռ չի որոշել, թե ինչ է հանգնելու հարսանիքին:
Բոլորից առաջ անցնելու համար Գագան ստիպված կլինի հրաշքներ գործել: