Գիտնականներն ահազանգում են, որ օվկիանոսում աղբն ավելի շատ է, քան երկրագնդում մարդիկ


01:16 , 13 դեկտեմբեր, 2014

Ecolur.org–ը գրում է.

Մոտ 269 հազար տոննա ընդհանուր քաշով ավելի քան 5 տրիլիոն կտոր պլաստիկ է լողում համաշխարհային օվկիանոսում: The Guardian-ի համաձայն` այս հաշվարկներն արել են ԱՄՆ-ի Ֆրանսիայի, Չիլիի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի գիտնականները: Նրանք անհանգստացած են այն փաստից, որ պլաստմասայի ընդհանուր զանգվածը ջրում գերազանցում է մարդկանց ընդհանուր կենսազանգվածը: Եւ այս խնդիրը ժամանակի հետ ավելի կլրջանա:

Ամենամեծ աղբի կղզին Խաղաղ օվկիանոսում է: Այն մեծ վնաս է հասցնում օվկիանոսի կենդանական աշխարհին: