22:30 , 12 դեկտեմբեր, 2014
Էսօր Ջեմալ փաշայի թոռան հետ հանդիպման ու գրքի շնորհանդեսի առիթով հիշեցի Թաներ Աքչամի հետ իմ շփման փորձը, որը մի օր մի փոքր ակնարկով կգրեմ, հատկապես եթե Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ հայ-թուրքական հաշտեցման ՀԿ-ական տափակ դիսկուրսը Հայաստանում (չշփոթել հարցի հանդեպ հիմքային մոտեցումների հետ) սկսի «ավելցուկ» տալ: Ցեղասպանության հարցի լուծումը մի բաժակ սուրճի ներքո «օֆ աման եսիմ է՜» - «Հա, էլի, է՜ս ինչ թարսություն էր» կարգի զրույցների մակարդակում ՀԿ-ների կողմից մատուցելը դեռ որ տանելիի սահմաններում ա, բայց հստակ հայտ ա ներկայացնում լրիվ համը հանելու: Ու էդ համը աչքիս մյուս տարի շատ ֆունդամենտալ ա դուրս գալու՝ հակառակ անիմաստ դիսկուրսի հետ միասին: