Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ


22:22 , 12 դեկտեմբեր, 2014

Orer.am-ը գրում է․

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի կանոնակարգի 7-րդ կետը»,- ասվում է հրամանագրում:

Սերժ Սարգսյանի մեկ մեկ այլ հրամանագրով` Արմեն Գևորգյանն ազատվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից: