Ինչ չի կարելի ասել տղային առաջին ժամադրության ընթացքում


15:58 , 12 դեկտեմբեր, 2014

Աղջիկնե՛ր, իրականում այս արտահայտությունները չի կարելի ասել առաջին  ժամադրությանը միայն այն դեպքում, եթե տղան Ձեզ իրոք դուր է գալիս։ Իսկ եթե նրա հետ կապված լուրջ մտադրություններ չունեք և դեռ մի բան էլ արդեն հասցրել եք փոշմանել, որ համաձայնվել եք հանդիպել նրա հետ, ապա կարող եք համարձակորեն Ձեզ թույլ տալ այս արտահայտությունները։ 

1. Ա՛յ տղա, դու հո պլան-մլան չե՞ս քաշել։

2. Բա ե՞րբ ենք ամուսնանում։ Ես որոշել եմ մինչև 20 տարեկանս երեխա ունենալ, այնպես որ անկապ «гулянка»-ների ժամանակ չունեմ։

3. Ձեր տունը քանի՞ սենյականոց է։

4. Հո լրբերի հետ քարշ չե՞ս եկել։ Վարակ-մարակ, ինչ ասես որ չկա. խելքդ գլու՛խդ հավաքիր։

5. Ես հրաշալի վոկալ տվյալներ ունեմ։ Հիմա քեզ համար կերգեմ, ինքդ էլ կհամոզվես։


6. Ինձ պարտքով մի 2000 մանեթ կտա՞ս։ Սխալ բան չմտածես։ Ես ընդհանրապես տղաներից պարտք չեմ անում, ուղղակի երեկ խաղատանը տարվել եմ։

7. Մենակ ճիշտն ասա, ե՞ս եմ սիրուն, թե՞ ձեր կուրսի Քիսոն։

8. Բա որ ուշ տուն գնաս, ձերոնք վրադ չե՞ն բարկանա։

9. Բա մի երկու կտոր չալաղաջ չլիներ, հավեսով «մորթեինք»։

10. Լից խմենք, ախպե՛րս։

11. Դե ես քեզ առանձնապես չեմ հավանում, ուղղակի «запас» եմ պահում։ Մարդ ես, կարող է մեկ էլ պետք գաս։ 

12. Լավ, շատ խոսեցիր։ Արի քեզ ճանապարհեմ, ես էլ մանրից գնամ տուն։

13. Հո փորս չի՞ ցցվում շորիս տակից։

14. Արի մի հատ միասին սելֆի անենք, որ գցեմ «Instagram», բոլորին տրաքացնեմ։

15. Դու ավելի շատ «էշ մլիցա՞» ես սիրում խաղալ, թե՞ «չինգաչունգ»։ 

Ավելացրեք Ձեր տարբերակը մեկնաբանությունների բաժնում։ 

Ձեզ կարող է դուր գալ նաև այս հոդվածը։