Ակտիվիստի վրա հարձակում, ազատամարտիկների ծեծ... Մի ներքին ձայն հուշում է, որ երրորդ կողմ է բզբզում


09:42 , 12 դեկտեմբեր, 2014

Սա արդեն լկտիություն է: Կանգ առեք: Սա ճանապարհ չէ: Մեղմ է ասել, թե դատապարտում եմ կամ դատապարտում ենք: Այս օրերի բեսպրիդելի (մեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստի վրա հարձակում, ազատամարտիկների ծեծ) խորապատկերին մի ներքին ձայն հուշում է, որ երրորդ կողմ է բզբզում... Որքան էլ չսիրենք Թոխմախի Մհերին, ազատամարտիկի ծեծի գործով նրա անվան հիշատակումն իբրև կազմակերպիչ արդեն կասկածի տեղիք տվեց, որ մի երրորդ կողմ ուզում է սլաքը դեպի այլ կողմ ուղղել.... Սա արդեն ծրագրված գործողությունների շարք է, որի նպատակը իրավիճակ թեժացնելն է, ինչը չստացվեց աշնանը, քանի որ եռյակը գժտվեց, ու ամեն մեկը գնաց իր արահետով:

Կից նյութն այստեղ