Սնվելու ամենաարդյունավետ ռեժիմը


22:30 , 11 դեկտեմբեր, 2014

ad01780191d95510c9519dd93f7925991in.am-ը գրում է․

Շատ դիետոլոգների կարծիքով` ժամանակակից մարդը շատ և հաճախ է ուտում, ինչը բնության կողմից նախատեսված չի եղել: Իսկ ուտելիքի չարաշահումը այնքան էլ լավ չի անդրադառնում առողջության վրա: Այս մասին գրում է Kedem-ը:

Ամերիկացի բժիշկ Միշել Հարվին հավատացնում է, որ շաբաթական ընդամենը երկու օր սննդակարգի կրճատումը մարդուն կմոտեցնի իր սնվելու նախնական ձևին` օգնելով կանխարգելել ներկայիս քաղաքակրթության բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում` շաքարախտը, ճարպակալումը և կաթվածը:

5:2 դիետան, որը շաբաթական երկու անգամ ցածր կալորիականությամբ սնունդ է նախատեսում, ավելի արդյունավետ է նիհարելու և առողջանալու համար, քան երկարատև դիետաները: