Թող բոլոր կանանց առաջին ծնունդը եռյակ լինի


22:30 , 11 դեկտեմբեր, 2014

Եկող տարվա համար մի մեծ ցանկություն ունեմ, թող բոլոր կանանց առաջին ծնունդը եռյակ լինի, ու պարտադիր երկուսը մի սեռ, 1-ը՝ մի սեռ: Դրանով միանգամից մի քանի հարց կլուծվի:
1. Կվերանա երկրից սելեկտիվ աբորտ հասկացողությունը։
2. Պահելու հոգսերն էլ մի քիչ կթեթևանա, ի՞նչ տարբերություն՝ գիշերը մեկ երեխայի լացից չես կարողանում քնե՞լ, թե՞ 3։
3. Ազգի բնական աճը կսկսի դրական ցուցիչներ ապահովել։
4. Ծնվելուց հետո միանգամից էդ պետության տված կարծեմ 1 000 000 նպաստը կստանան։
5. Ծննդաբերության ցավերն էլ թեթև կլինի։
6. Մեծանան, դառնան ուսանող, ինստիտուտների զեղչման համակարգից կօգտվեն։
7. Տղաներին նույն օրը կուղարկեն բանակ, նույն օրը կսպասեն, ու երկուսն էլ, ըստ օրենքի, նույն զորամասում կծառայեն։
Մի խոսքով կարող եմ շատ թվել, բայց դե էսքանն էլ բավական է...